TOP նոր
» » » «Լռության գինը» գրքի շնորհանդեսը

«Լռության գինը» գրքի շնորհանդեսը

8-10-2014, 18:46 Դիտումներ: Մշակույթ, Տեսանյութ
8 Հոկտեմբեր 2014, 18:46 - NovostiNK
«Լռության գինը» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 4-ին՝ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, տեղի ունեցավ գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Լռության գինը» նոր գրքի հեռուստաշնորհանդեսը Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ:

«Լռության գինը» գիրքը լույս է ընծայվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Այն նվիրված է կովկասյան ընձառյուծին, Հայաստանում խիստ հազվագյուտ և հրաշագեղ այս կենդանու պահպանությանն ուղղված WWF-Հայաստանի բազմամյա, օգտակար ու հետևողական ջանքերին, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը:
«Լռության գինը» երկրորդ գիրքն է, որը լույս է ընծայվում WWF-Հայաստանի աջակցությամբ: Ընթերցողները հիշում են, որ առյուծ կենդանատեսակին նվիրված «Ապրելու իրավունք» վերնագրով Առլեն Շահվերդյանի նախորդ գիրքը, իր բովանդակային ընդգրկումով և բնապահպանական հարցադրումով արժանանալով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ուշադրությանը, լույս տեսավ WWF-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ, 2011 թվականին: Գիրքը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: Այն նվիրաբերվեց մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին, գրանցվեց գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում:

«Լռության գինը» բնաճանաչողական և բնապահպանական բովանդակությամբ նոր գրքի առանցքում դարձյալ մարդ–բնություն ներդաշնակ հարաբերության կարևորումն է: Գրքում նշվում է բնության նկատմամբ հոգատար ու խոհեմ վերաբերմունքի խիստ անհրաժեշտությունը: Լռությունը, անտարբերությունը անպաշտպան են թողնում վայրի բնությանը, հաճախ լռության գինը վայրի բնության խաղաղ ու անվնաս գոյության վտանգումն է:

«Լռության գինը» գիրքը տպագրվել է «Սամարկ» տպագրատանը:

Հեղինակի համար հատկապես ուրախալի է, որ գրքի հանրահռչակումը տեղի ունեցավ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, ինչը շատ խորհրդանշական էր իր համար՝ որպես նվիրյալ բնասեր գրողի:

«Լռության գինը» գիրքը ենթակա չէ վաճառքի, այն չունի կոմերցիոն նպատակ և որպես նվիրատվություն տրամադրվելու է մասնագիտական շրջանակներին, բնասերներին: Գրքի առցանց ամբողջական տարբերակը հեղինակային իրավունքով բաց տեղադրված է Առլեն Շահվերդյանի հեղինակային բլոգ-կայքում (http://arlenshah.wordpress.com) և հասանելի է բոլոր ընթերցասերներին: Գիրքը կարելի է գտնել նաև Հայաստանի ազգային գրադարանում և Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Առլեն Շահվերդյան, 05.10.2014




«Լռության գինը» գրքի շնորհանդեսը
«Լռության գինը» գրքի շնորհանդեսը
«Լռության գինը» գրքի շնորհանդեսը
«Լռության գինը» գրքի շնորհանդեսը
«Լռության գինը» գրքի շնորհանդեսը
«Լռության գինը» գրքի շնորհանդեսը

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS